Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվել է 40 ոստիկան

1866
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 16:15
Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվել է 40 ոստիկան

Թուրքիայում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել 40 ոստիկանի, որոնք կասկածվում են 2016-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվելու համար, գրում է Anadolu գործակալությունը:

Քառասուն ձերբակալվածների թվում կան ոստիկանության նախկին չորս բարձրաստիճան սպաներ: Նրանք բոլորը կասկածվում են Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի FETO-ի հետ կապ ունենալու հանգամանքով։
Ձերբակալություններն իրականացվել են Անկարայում, Քոնիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Ադիյամանում, Ադանայում, Տրապիզոնում, Յոզգաթում և Բուրսայում: Բոլոր ձերբակալվածները կարտահանձվեն Անկարային:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ փորձել էին ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում:

Հիմնական դիմակայությունը տեղի ունեցավ Անկարայում և Ստամբուլում: Զինվորականները հայտարարեցին, որ գրավել են իշխանությունը, սակայն մի քանի ժամ անց իշխանությունները հաղորդեցին հեղաշրջման տապալման մասին: Զոհվեց ավելի քան 250 քաղաքացի, վիրավորվեց ավելի քան երկու հազար մարդ: Ապստամբությունը ճնշվեց: