Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Բաղդադում հակաամերիկյան ցույցեր են

795
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 14:40
Բաղդադում հակաամերիկյան ցույցեր են

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 24-ին սկսվել են ամերիկյան ներկայության դեմ ցույցերը, որը կրում է «Միլիոնների երթ» անվանումը։ Ցույցը կազմակերպել է Սայեդ Մուկտադա ալ-Սադրը: Այդ մասին հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բազմամարդ ցույցը սկսվել է Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:

Երթի մասնակիցները կրում են պաստառներ՝ «1920-ի հեղափոխությունը բրիտանական զավթիչներին վտարեց Իրաքից, իսկ 2020-ի հեղափոխությունը վերջ կդնի Իրաքում ամերիկյան գրավմանը»: Ցուցարարները հավաքվել են Թահրիր հրապարակում:

Ակցիայի մասնակիցների ճշգրիտ թիվը դեռ անհայտ է, բայց տեսանյութում երևում է, թե ինչպես հազարավոր մարդիկ շարժվում են դեպի Իրաքի մայրաքաղաքի կենտրոն:

Բաղդադում տեղի են ունենում հակաամերիկյան ցույցեր