«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից». Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունն ավարտվեց: Դուրս գալով բնակարանից՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց հետևյալը. «Երկու երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության ու այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել. իմ հորդորը եղել է մեկը՝ որ ամբողջը տեսաձայնագրվի: Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Ցավոք, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու ու այդ ժամանակ ապացուցողական բազա չի լինելու: Իմ համար անակնկալ էր քննչական մարմնի մերժելը մեր միջնորդությունները... Այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ-ի շուրջը, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են. օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես ՍԴ նախագահ: Այս ամբողջի նպատակը քաղաքական է և վատ քաղաքական, ու չի բխում երկրի շահերից»: Հարցին՝ հրաժարական լինելո՞ւ է, ասաց. «Հայտնի խոսք կա՝ այս ամբողջից հետո դեռ երգո՞ւմ է, այսինքն՝ այս ամբողջից հետո դուք դեռ նման հա՞րց եք տալիս»: Նա նշեց, որ սրանով իր կյանքի ռեժիմը չի փոխվելու, շարունակելու է հանգիստ ապրել. «Բերման ենթարկել, կալանավորել... էդ ամբողջը դժվար ա ասել՝ սպասում եմ, չեմ սպասում, իրավական առումով այլ պատասխան եմ տալու, այս պրոցեսներին՝ այլ: Էդ ամենն ինձ համար տասներորդական ա»,- եզրափակեց նա: |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18