Եվրոխորհրդի ու Եվրոհանձնաժողովի ղեկավարները ստորագրել են #Brexit-ի համաձայնագիրը
![]() Եվրոխորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ստորագրել են Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Այս մասին Եվրոհանձնաժողովի նախագահը հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում։ «Շառլ Միշելն ու ես հենց այս պահին ստորագրեցինք Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, որը թույլ է տալիս Եվրոխորհրդարանին այն վավերացնել։ Որոշ բաներ անխուսափելիորեն կփոխվեն, բայց մեր բարեկամությունը կշարունակվի: Մենք բացում ենք նոր էջ՝ որպես գործընկերներ և դաշնակիցներ»,- նշված է հաղորդագրության մեջ: Հունվարի 23-ին Եվրոխորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում կվավերացնի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Եվրոխորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
