Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Թրամփը կմասնակցի աբորտների դեմ երթին

1707
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 18:00
Թրամփը կմասնակցի աբորտների դեմ երթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբոլոգի իր էջում հայտնել է, որ ցանկանում է աջակցել աբորտն արգելելու նպատակով իրականացված երթի մասնակիցներին: Երթը կանցկացվի հունվարի 24-ին՝ Վաշինգտոնում:
Նախագահի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը Twitter միկրոբոլոգի իր էջում գրել է, որ Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կմասնակցի այդ միջոցառմանը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն ելույթ է ունեցել «Կյանքի համար երթի» ժամանակ՝ հայտարարելով, որ պետությունը դադարեցնելու է բյուջեից աբորտների ֆինանսավորմանը:
«Մարտ՝ կյանքի համար» երթը միավորում է հղիության արհեստական ընդհատումների հակառակորդներին, ովքեր ներկայացնում են կրոնական և պահպանողական հասարակական կազմակերպություններ: Ակցիան տեղի է ունենում՝ սկսած 1973-ից, երբ ԱՄՆ Գերագույն դատարանն օրինականացրեց աբորտը: