Եվրոպան հրաժարվում է ածուխից․ #Bloomberg
![]() Իսպանիան կարող է դառնալ եվրոպական առաջին երկիրը, որը մինչև 2027 թվականն ամբողջովին կհրաժարվի ածուխ վառող էլեկտրակայաններից, գրում է Bloomberg-ը: Ներկայում Իսպանիան ակտիվորեն անցում է կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ 2019-ին այս միջոցով ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 38%: Հունվարի սկզբին երկրի իշխանությունները հավանություն են տվել Իսպանիայի կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում արտակարգ իրավիճակների մասին Հռչակագրի ընդունմանը, համաձայն որի՝ երկրում կշարունակվի անցումը դեպի վերականգնվող էներգետիկայի: Այն ամբողջությամբ կավարտվի մինչև 2050-ը: Իսպանիան, ամենայն հավանականությամբ, կդառնա եվրոպական առաջին երկիրը, որն ամբողջովին կհրաժարվի ածուխից: Համեմատության համար նշենք, որ Գերմանիան փակելու է ածուխ վառող էլեկտրակայանները միայն մինչև 2038-ը: Ներկայումս Իսպանիան առաջ է անցնում Գերմանիայից՝ ածուխի այրման արդյունքում ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժնի անկման տեմպերի առումով։ 2019-ին Իսպանիայում ածուխի մասնաբաժինն էներգետիկ ոլորտում կրճատվել է 70%-ով, իսկ Գերմանիայում 28%-ով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
