Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Այդ ասացվածքը ես էլ եմ օգտագործում, բայց եկեք մնանք կոռեկտության սահմաններում». Միրզոյանը՝ Գորգիսյանին

869
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 11:05
«Այդ ասացվածքը ես էլ եմ օգտագործում, բայց եկեք մնանք կոռեկտության սահմաններում». Միրզոյանը՝ Գորգիսյանին

«Իմ խոսքը եղել է ալեգորիկ: Պետք չէ վիրավորվել, այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մի մարդու, մի՛ տարածեք ամբողջ ընդդիմության վրա: Կարգավորե՛ք Ձեր հռետորաբանությունը». հունվարի 23-ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Այս պարզաբանման անհրաժեշտությունը ծագեց, երբ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահից պահանջեց ներողություն խնդրել նախորդ օրն արված համեմատության համար:

Հիշեցնենք, որ Համազասպ Դանիելյանը մեջբերել էր անգլիական մի ասացվածք, թե «ձիերին կարելի է տանել առվի մոտ, բայց չի կարելի ստիպել ջուր խմել»:

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե գործը հասնի ասացվածքներին, ապա կարող են հայկական ասացվածքներին դիմել, օրինակ՝ «խոզի գլուխը դրեցին գորգին, գլորվեց, էլի ցեխն ընկավ»:

Միջամտեց ԱԺ նախագահ Ա.Միրզոյանը. «Պարո՛ն Գորգիսյան, այդ ասացվածքն իմ սիրած ասացվածքն է, ես էլ եմ օգտագործում, բայց եկեք մնանք կոռեկտության սահմաններում»: