«Կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին մեր առաջ դրված խնդիրները բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել». վարչապետ
«Այսօր ևս արդիական է կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի ու ծավալների շուրջ մտահոգությունը, բայց այդ ամենը հարաբերական է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ միայն 2019-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՔԾ-ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ՀՔԾ-ի գոյության ողջ ընթացքում: «Մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ դրել ենք կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ այդ պրոցեսը հեշտացնենք: Խոսքը նաև առանց մեղադրանքի առաջադրման գույքի բռնագանձման մասին օրենքի մասին է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը՝ որպես օբյեկտիվ խոչընդոտ նշեց փորձագիտական կարողությունների սահմանափակությունը. «Օրինակ, հափշտակված գույք կա և այն մեծ ծավալների է հասնում: Երևանի կենտրոնում տասնյակներով անշարժ գույք կա: Ինչու այդ գործը տեղից չի շարժվում, որովհետև փորձագետը պետք է գնահատի այդ գույքի արժեքը, որպեսզի ըստ դրա տրվի իրավական գնահատական: Քանի որ քրգործի ծավալները երբեմն կրկնակի ավելացել են, որ չեն կարողանում այդ փորձաքննություններն իրականացնեն: Մյուս կողմից այդ փորձագետը մեղավոր չի, որ այդ պաշտոնյան ավելի շատ է գողացել, քան փորձագետները կարողություն ունեն արագ գնահատելու»,- նշեց նա: Վարչապետը նշեց, որ խնդիրներ կան նաև դատական համակարգում. «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն է հայտնում, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն»,- նշեց նա: |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54