Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կուտոյանի ընտանիքը պետք է ամենաշահագրգիռը լինի և աջակցի հետաքննությանը

664
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 18:30
Կուտոյանի ընտանիքը պետք է ամենաշահագրգիռը լինի և աջակցի հետաքննությանը

Պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարչապետին ուղղված իր հարցում խնդրեց դիրքորոշում հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հանրության մեջ տարածվող շահարկումների վերաբերյալ: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե շատ ցավալի դեպք է: Եթե չեմ սխալվում՝ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հացնելու վարկածով: Նշանակում է՝ քննվող հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելն է: Կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննող մարմնի հետ, որ ճշմարտությունն ամբողջովին բացահայտվի: Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս և մյուս գործերը բացահայտվեն բոլոր դետալներով»: