#Boeing-ի բաժնետոմսերը 7% անկում են ապրել՝ 737 MAX-ի վերաբերյալ հայտարարությունից հետո
![]() Ամերիկյան Nasdaq բորսայում սակարկությունների ընթացքում Boeing-ի բաժնետոմսերը կորցրել են 4%, երբ ընկերությունը հայտարարեց 737 MAX ինքնաթիռների թռիչքների վերսկսման հետաձգման մասին: Nasdaq բորսայում մեկ բաժնետոմսը վաճառվում էր 311,1 դոլարով (նվազել է 4.03%-ով): Վնասներ են կրում նաև Boeing-ի մատակարարները՝ General Electric-ը և Spirit AeroSystems-ը: Դրանց բաժնետոմսերը նույնպես նվազել են՝ համապատասխանաբար 1,1 և 3,2%-ով: Անկում են ապրել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց պարկում կան 737 MAX ինքնաթիռները՝ American Airlines Group Inc. (նվազել է 4%-ով), United Airlines Holdings Inc. (նվազել է 4.2%-ով) և Southwest Airlines Co. (նվազել է 2.4%-ով): Նախօրեին Boeing Co. ընկերությունը հայտարարեց, որ չեն ակնկալում, որ կստանան վերահսկող մարմինների հավանությունը՝ առ այն, որ մինչև 2020թ. կեսը 737 MAX օդանավերը կվերաշահագործվեն: Boeing-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ MAX օդանավերի անվտանգ շահագործումն իրենց առաջնահերթություններից է: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
