Լիբիայի ամենամեծ նավթային հանքավայրում ֆորս-մաժորային իրավիճակ է․ #Reuters
![]() Լիբիայի նավթային ազգային կորպորացիան (NOC) հայտարարել է երկրի խոշորագույն հանքավայրում՝ Էշ-Շարարանի և հարևան Էլ Ֆիլ նավթահանքում ֆորս մաժորային իրավիճակի մասին, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով NOC-ի կողմից ձեռնարկության թրեյդերներին ուղղված փաստաթուղթը: NOC-ի նախազգուշացման մեջ ասվում է, որ «նավթի պաշտպանությամբ զբաղվող խմբի կողմից արգելափակել են խողովակաշարերը», որոնք նավթահանքերը միացնում են նավթալցման նավահանգիստներին: Ըստ գործակալության՝ խոսքն այն խողովակաշարերի մասին է, որոնց միջոցով նավթն Ալ-Շարարայից ուղղվում է դեպի Եզ-Զավիա քաղաքի նավթալցման տերմինալ և Էլ Ֆիլ հանքավայրից դեպի Մելիտեյի ափամերձ տերմինալ։ Տրիպոլիից 800 կմ հարավ-արևմուտք գտնվող երկու հանքավայրերի շահագործումը դադարեցվել է, ինչը նշանակում է, որ կանգնեցվել է Լիբիայի ամբողջ նավթարդյունաբերությունը: Նախօրեին NOC-ը հայտարարեց ֆորս մաժորային իրավիճակի մասին «նավթային կիսալուսնի» տերմինալներում՝ Ռաս Լանուֆ, Էս Սիդր, Բրեգա, Ալ Խարիգ և Զուվիտինի նավահանգիստներում: Ըստ կորպորացիայի՝ այս հարկադիր միջոցները կհանգեցնեն օրեկան 55 միլիոն դոլարի վնասի: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
