Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մի մարդու պես կայնանք վարչապետի կողքը, բայց մեկը լուսամուտը չբացեց». անասնապահներ

697
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 12:10
«Մի մարդու պես կայնանք վարչապետի կողքը, բայց մեկը լուսամուտը չբացեց». անասնապահներ

«Վե՛րջ տվեք, չե՛ն լինելու էդ սպանդանոցները, չե՛նք ուզում»,- հայտարարեցին Արարատի մարզի Մխչյան համայնքի բնակիչները, ովքեր առավոտից փակել են ճանապարհը:

«Մի մարդու պես կայնանք վարչապետի կողքը՝ ավտոներով, Կամազներով եկանք, բայց ոտով հասանք Հրապարակ, խնդրեցինք՝ թողնի կով պահենք: Ոչ մեկը լուսամուտը չբացեց ասի՝ մեր հարիֆ գյուղացին ա տանջվող»,- դժգոհեց անասնաբույծը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները փակել են Երևան-Արարատ, Երևան-Արմավիր ճանապարհները՝ դժգոհելով հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից: