Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

#Guardian-ը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նոր ղեկավարի մասին

1662
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 14:25
#Guardian-ը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նոր ղեկավարի մասին

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է նշանակվել Ամիր Մուհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի ալ Սալբին, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության աղբյուրներին: Ըստ նրանց, Սալբին նշանակվել է կազմակերպության ղեկավար՝ Սիրիայում Աբու Բաքր ալ-Բաղդադի մահից մի քանի ժամ անց:

Հետախուզական տվյալների համաձայն, Սալբին «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկն է, ով կանգնած էր բազմաթիվ հարձակումների և դիվերսիաների հետևում: Իրաքի Թալ Աֆար քաղաքում ծնված և ազգությամբ թուրքմենը՝ խմբի ղեկավարության կազմում այն եզակի մարդկանցից է, ով ազգությամբ արաբ չէ: Սալբին ստացել է Շարիաթի իրավունքի աստիճանը Մոսուլի համալսարանում և համարվում է «Իսլամական պետության» գլխավոր գաղափարախոսը: Նա նախաձեռնել էր սիրիացի և իրաքի քրիստոնյաների մահապատիժները:

2004-ին Սալբին ձերբակալվել է Իրաքում ԱՄՆ զինված ուժերի կողմից: Հենց բանտում նա ծանոթացել էր Բաղդադիի հետ։