Աշխարհում շատերը հիասթափված են կապիտալիզմից և իրենց ապագայից․ #EdelmanTrustBarometer
![]()
Աշխարհում մարդկանց մեծամասնությունը կորցրել է հավատը կապիտալիզմի առավելությունների նկատմամբ և վախենում է, որ արևմտյան ժողովրդավարությունը կորցնում է իր արդյունավետությունը, նշվում է Edelman Trust Barometer-ի ուսումնասիրության հեղինակների զեկույցում, որն անցկացվել է 2019-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 34 հազար մարդ՝ 28 երկրից, և հարցվածների 56%-ը համաձայն է, որ ներկայիս ձևով կապիտալիզմն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Հոռետեսների մասնաբաժինը հատկապես մեծ է Թայլանդում (75%) և Հնդկաստանում (74%), նաև բարեկեցիկ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան (69%), Իտալիան (61%), Իսպանիան (60%), Նիդերլանդները (59%), Իռլանդիան (57%), Գերմանիան (55%), Սինգապուրը (54%) և Միացյալ Թագավորությունը (53%): Ռուսաստանում հարցվածների 55%-ը համաձայն է, որ կապիտալիզմից ավելի շատ վնաս կա, քան օգուտ: Հետազոտության մեջ ներառված երկրների ցանկում ամենաքիչ տոկոսը կազմում է Ճապոնիայում (35%): Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ կապիտալիզմի նկատմամբ հոռետեսական հայացքները գերակշռում են բոլոր տարիքի ներկայացուցիչների և եկամտի ցանկացած աղբյուրով թե տղամարդիկ, թե կանայք (համապատասխանաբար 57% և 56%): |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
