Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Փաշինյանի կառավարությունն էլ է ընդունում, որ պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ». Զ. Եգանյան

258
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 18:30
«Փաշինյանի կառավարությունն էլ է ընդունում, որ պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ». Զ. Եգանյան

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի՝ թոշակների, նպաստների ու միջին եկամուտների հետ: Իրականում սա սխալ որոշում է և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի՝ հակառակ դեպքում կամ կհեռանա, կամ կսկսի գողանալ, Զելինսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու արածի, որտեղ առաջին պլան է մղվում գաղափարը, բոլորի հետ հավասար պայմաններում լինելը, բայց Զելինսկին նախագահ է դարձել հերթական ընտրությունների արդյունքում, իսկ մեզ մոտ իշխանության եկան մարդիկ, ովքեր իրենց կոչում են հեղափոխականներ, իսկ գնացին նախարարների աշխատավարձները բարձրացնելու ճանապարհով: Այնինչ տրամաբանական կլիներ Զելինսկու քայլը հենց Հայաստանում, ինչը ցույց կտար, որ նախարարը ժողովրդի միջին կենսամակարդակը կրող անձ է: Էլ չեմ ասում միլիարդների պարգևավճարների մասին ու ինչքան հասկանում եմ, բաժանվել է մոտավորապես այնքան գումար, որով կարող էին գոնե սահմանամերձ բնակավայրերի թոշակատուներին 13-րդ թոշակ տալ, ինչը ցավոք չարվեց:
Սա որպես գաղափարական մոտեցում, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ ու ըստ էության դա ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Զելինսկու արածը պոպուլիզմ է, մերոնց մոտ եզակի դեպքերից է, երբ իրավիճակը ռեալ են գնահատել ու կողքից միլիոններ են տալիս նախարարներին և ոչ միայն»: