Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

186
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 17:40
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում էր արել՝ ներկայացնելով Հայաստան ժամանողների վերաբերյալ վիճակագրություն։ Փաշինյանն այնուհետև ջնջել էր գրառումը՝ տեղեկացնելով դրա մասին։ Այնուհետև նոր գրառում էր արել՝ ներկայացնելով նոր տվյալներ։ Վարչապետը կրկին ջնջել էր գրառումը՝ այս անգամ արդեն չհայտնելով այդ մասին։ Սա, սակայն, առաջին անգամ չէ, որ վարչապետը ջնջում կամ խմբագրում է գրառումները, գրում է FIP.am-ը։

2018 թ. հեղափոխության օրերին և դրանից հետո սոցիալական ցանցերի դերն աննախադեպ աճեց։ Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները սկսեցին օգտագործել, մասնավորապես, Ֆեյսբուքը՝ իրենց կատարած աշխատանքը, ծրագրերը և վիճակագրությունը ներկայացնելու համար։ Նրանց գրառումներն արտատպվում են բազմաթիվ լրատվամիջոցներում՝ որպես պաշտոնական տեղեկատվություն։

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենահաճախն է իր ֆեյսբուքյան էջում գրառումներ անում և հանրությանը ներկայացնում այս կամ այն ձեռքբերումը։

2020 թվականի հունվարի 14-ին՝ վերջին տարիներին Հայաստան ժամանած անձանց թվաքանակի մասին արված գրառումը դրանցից մեկն էր։

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,- գրել էր վարչապետը:

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

Այս գրառումն անմիջապես հայտնվել էր լրատվականներում։

Կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ջնջեց այս գրառումը և մի նոր գրառում կատարեց՝ ջնջելու մասին։

Եվ չնայած այս փաստին, ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ լրատվականներ արդեն իսկ հասցրել էին տարածել վարչապետի գրառումը։ Փաստացի, նախկին լրագրող վարչապետի գրառման հետևանքով լրատվականներն իրենց ընթերցողներին մատուցեցին չճշգրտված կամ սխալ տեղեկություն։

Ի դեպ, ավելի ուշ վարչապետն իր էջից ջնջել էր նաև ջնջելու մասին գրառումը։

Վարչապետը ջնջել է նոր գրառումը ևս:

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Վարչապետը, ի վերջո հրապարակել էր Հայաստան ժամանողների վերաբերյալ, կարծես թե, վերջնական տվյալները, սակայն այս դեպքում ևս նա զերծ չմնաց չճշտված տեղեկություն տալուց՝ հետո էլ այն կրկին ուղղելուց։ Այսպես, ուսումնասիրելով Փաշինյանի գրառման խմբագրման պատմությունը, պարզ է դառնում, որ նոր գրառման մեջ ի սկզբանե Փաշինյանը գրել էր, որ հրապարակված տվյալներում միևնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն։ Այնուհետև Փաշինյանը խմբագրել էր գրառումը և գրել, որ միևնույն անձի բազմակի մեկնում-ժամանումները ևս ներառված են։
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

Գրառումը տարածվել էր կայքերում։

Հունվարի 16-ին, սակայն, պարզեցինք, որ վարչապետը ջնջել է նաև այս գրառումը (հունվարի 15-ի դրությամբ գրառումն առկա էր), սակայն չի տեղեկացրել դրա մասին, ինչպես նախորդ անգամ։ Fip.am-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե ինչու է ջնջվել վարչապետի գրառումը, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ գրառման հեռացումը պայմանավորված է միջգերատեսչական վեճով՝ կապված հաշվարկների մեթոդաբանության հետ, և մինչև փետրվարի 5-ը կներկայացվի պաշտոնական վիճակագրություն՝ Հայաստան ժամանողների վերաբերյալ։

Վարչապետը հաճախ է խմբագրում գրառումները

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

Վարչապետը հունվարի 6-ին գրառում էր արել՝ հայտնելով, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է և Վրաստանին, և Ադրբեջանին: Մոտ երկու ժամ անց վարչապետը գրառումը խմբագրել էր՝ նշելով, որ գրառման նախորդ վարկածը անճշտություններ ուներ՝ «Ադրբեջանին դեռ չենք անցնել»։ Խմբագրման մասին նա տեղեկացրել էր:

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Եվ չնայած այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր սխալ տեղեկություն, բայց ազնիվ էր գտնվել՝ տեղեկացնելով փոփոխությունների և խմբագրման մասին։

Սակայն պարզվում է՝ Փաշինյանը երբեմն խմբագրում է գրառումները, սակայն չի տեղեկացնում դրա մասին։

Այսպես, 2019-ի օգոստոսի 20-ին վարչապետը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով զինծառայողների բարձրացված աշխատավարձերի և դրանց չափի մասին։ Ըստ այդ գրառման, օրինակ, գնդի հրամանատարի աշխատավարձն ավելանում էր 23 հազար դրամով կամ 7 տոկոսով, գնդի հրամանատարի տեղակալի աշխատավարձը՝ 20 հազար դրամով կամ 7 տոկոսով: Այս գրառումը ևս հայկական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածել էին։ Սակայն գրառումը կատարելուց երկու օր անց վարչապետը կրկին խմբագրել էր այն։

Խմբագրված տարբերակում արդեն նշվում էր, որ գնդի հրամանատարի աշխատավարձը բարձրացել է 22 հազար դրամով կամ 4.6 տոկոսով, իսկ գնդի հրամանատարի տեղակալինը՝ 51 հազար դրամով կամ 12.7 տոկոսով: Վարչապետը նույն գրառման մեջ ավելացրել էր խմբագրված տարբերակ՝ չանելով նոր հրապարակում։ Փաստացի, լրատվամիջոցները չէին նկատել փոփոխությունները և իրենց լսարանին էին ներկայացրել առաջին տվյալները, որոնք, փաստորեն, սխալ էին։

Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները
Ինչպես է վարչապետը խմբագրում իր գրառումները

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: