Մսի արտադրության ծավալները նվազել են
2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ըստ այդ տվյալների՝ եթե 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրությունը կազմել է 62 771.9 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում 59 991.7 տոննա։ Սակայն ավելացման միտում է առկա մսի կիսապատրաստվածքների, ներառյալ աղացած մսի և դրանից արտադրատեսակների մասով։ 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին այս ցուցանիշը եղել է 1 080.1 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակատվածում՝ 2 457.5 տոննա։ Երշիկեղենի և համանման մսամթերքի մասով հետևյալ ցուցանիշն է ներկայացնում Վիճակագրական կոմիտեն․ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10 982.8 տոննա, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում 10 847.9 տոննա։ |
Ժամեր առաջ բացված «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքին արդեն բաժանորդագրվել է գրեթե 25000 մարդ
12401:36«Սրբազան պայքար»-ը հաղորդել է ևս 2 փողոցի փակման մասին
12501:30«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
13801:00«Պարագլուխը պարտվում է. նրան այլևս չեն լսում». Դավիթ Սարգսյան
14300:54Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
13600:48«Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ». փաստաբան
14200:36