Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները․ #Numbeo

799
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 20:10
Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները․ #Numbeo

Հրապարակվել են Numbeo վիճակագրական ընկերության տվյալները, որոնք ներկայացնում են աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը:
Ընկերության հունվարյան զեկույցում Ցյուրիխը դարձել է առաջատարը՝ «կյանքի կենսապահովման ինդեքսի» ցուցանիշով։
Լավագույն հնգյակի բոլոր տեղերը զբաղեցնում են շվեյցարական քաղաքները: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնևը և Բեռնը:
Առաջին տասնյակում են նաև Ստավանգերը, Օսլոն և Տրոնդհայմը (գտնվում են Նորվեգիայում), Ռեյկյավիկը (Իսլանդիա) և Բերգենը (Նորվեգիա):