Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

879
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 12:35
Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչությունից նշել են, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա: