Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Փլուզում Զառ գյուղում. կան տուժածներ

230
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 12:00
Փլուզում Զառ գյուղում. կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան
տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ Գրիշա (ծնված 1934 թ.) և Քնար (ծնված 1936 թ.) Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը: