Հոնկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցում է 7 հազարը. #SouthChinaMorningPost
![]() Անցած ութ ամիսների ընթացքում Հոնկոնգում չարտոնված ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը մինչ այժմ գերազանցել է 7000-ը: Այս մասին այսօր հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հանձնակատար Քրիս Թանի տրամադրած վերջին տվյալները: Հրապարակման համաձայն, ամռան սկզբից ի վեր ձերբակալվել է 7019 իրավախախտ, որոնց 40%-ը ուսանողներ են: Դատարանի որոշմամբ գրեթե 1,1 հազար մարդ արդեն պատասխանատվության է ենթարկվել, այդ թվում՝ 547-ը՝ անկարգությունների հոդվածով նախատեսված մեղադրանքով: Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են 2019 թվականի հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ այս օրենքը չեղարկվց, սակայն ցույցերը չդադարեցին։ Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
