Աջափնյակի թաղապետին քննադատած ակտիվիստին կանչել են ոստիկանություն
Օրեր առաջ ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան եթերում քննադատել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին՝ ասելով, որ նա իր «չափ ու սահմանն անցել է» քաղաքացիների հետ շփումներում, ապա անդրադարձել թաղապետի նորակառույց առանձնատան թեմային: «Ն. Փաշինյանը տեղյակ չի՞, որ Աջափնյակի թաղապետ Բաբայան Գևորգը 100-150 հազար դոլարանոց տուն է սարքել, բա որ վախտին բալգարկա սարքող էր, էդ ժամանակ խի՞ չէր սարքում էդ տունը»,- նշել էր նա։ Նախօրեին հայտնի դարձավ, որ այդ հայտարարություններից հետո ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն. «Փորձեցին ճշտումներ անել Գևորգ Բաբայանի հետ կապված: Մենք արձանագրեցինք փաստեր, որոնք առկա են, և դրանց հիման վրա պետք է որ հետաքննություն կատարվի ոստիկանության կողմից»,- դուրս գալով Մաշտոցի բաժնից՝ ասաց Նիկողոսյանը: Ի դեպ, հունվարի 14-ի ֆեյսբուքյան լայվից հետո ակտիվիստին հեռացրել էին աշխատանքից. նա աշխատում էր Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00