Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Նարեկ Մալյանը տորթով ու ծաղկեփնջով եկել էր քննչական բաժին

756
Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 11:05
Նարեկ Մալյանը տորթով ու ծաղկեփնջով եկել էր քննչական բաժին

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի նկատմամբ կրկին քրեական գործ է հարուցվել: Ինքը՝ Ն. Մալյանն ասաց, որ չգիտի, թե ինչ գործի մասին է խոսքը: Նա արդեն Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում է:

Հասարակական գործիչը բաժին էր եկել տորթով ու ծաղկեփնջով, տորթը՝ այն առիթով, որ հունվարի 16-ի իր այցելությունը հոբելյանական է՝ 100-րդը, ծաղկեփունջն էլ բերվել էր կին քննիչի համար: Նա նաև մեկ այլ նվեր էր բերել: «Այն սորոսականը, ում կեղծ մատնության արդյունքում 100-րդ անգամ այցելում եմ ոստիկանություն, նվեր կստանա իմ «Սոդոմի Փիարը» գիրքը»,- ասաց նա: