Հրապարակվել է Իրանում երկու հրթիռներով խոցված #Boeing-ի նոր տեսանյութը․ #TheNewYorkTimes
The New York Times-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է այն պահը, երբ երկու հրթիռ հարվածում են Թեհրանի օդանավակայանից դուրս եկած «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-800 ինքնաթիռին, որը կործանվել էր հունվարի 8-ին: Հրապարակման համաձայն, տեսանյութը ներբեռնվել է Իրանում օգտագործվող հոսթինիգի միջոցով: Թերթը գրում է, որ տեսանյութը նկարահանվել է տանիքում ամրացված տեսախցիկի կողմից, որը տեղադրված է Բիդկանե գյուղի մերձակայքում (գտնվում է Թեհրանի արվարձանում): Տեսանյութում երևում է, թե ինչպես է առաջին հրթիռն արձակվում ինքնաթիռի ուղղությամբ: Մոտ 30 վայրկյան հետո արձակվում է երկրորդ հրթիռը: Հրթիռներից ոչ մեկն անմիջապես ինքնաթիռին չեն խոցել: Ըստ տեսանյութի՝ երկրորդ հրթիռի հարվածելուց հետո ինքնաթիռը մնում է օդում մոտ մեկ րոպե, որից հետո սկսում է այրվել և ընկնել: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24