Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Կանադան հանդիմանել է ԱՄՆ-ին. #GlobalNews

1598
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 10:20
Կանադան հանդիմանել է ԱՄՆ-ին. #GlobalNews

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ իրականացրած գործողության համար, որը սրեց տարածաշրջանում լարվածությունը և դարձավ Կանադայի 57 քաղաքացու մահվան պատճառ։ Այս մասին Թրյուդոն հայտարարել է Global News-ին տված հարցազրույցում:

Թրյուդոն նշել է, որ Միացյալ Նահանգները չի նախազգուշացրել Կանադային՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանելու մտադրության մասին, մինչդեռ Օտտավան ակնհայտորեն գերադասում էր ստանալ նման նախազգուշացումներ:

Նա հավելել է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածները կենդանի կլինեն, եթե չլիներ տարածաշրջանում լարվածության սրումը: «Կարծում եմ, որ եթե լարվածություն չլիներ, կանադացիները տանը կլինեին՝ իրենց ընտանիքների հետ»,- նշել է Թրյուդոն: