«ՀՀԿ-Քոչարյան թիմը փորձում է կանխել այդ սցենարը». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի մասով հետաքրքիր քայլ են մտածել/անում: Ինչպես գիտեք, ՍԴ այն դատավորները, որոնք առաջիկա շաբաթներում հոժարակամ հրաժարական կտան՝ դրա դիմաց միանգամից կստանան իրենց ստացվելիք աշխատավարձը (ամբողջությամբ): Դատավորների մի մասը հակված են դիմելու այդ քայլին, ինչը հեչ դուր չի գալիս ՀՀԿ-Քոչարյան թիմին, որոնք փորձում են կանխել այդ սցենարը: Վերջիններս տարբեր մեդիառեսուրսներով ակտիվ լուրեր են տարածում, թե իբր իրավապահները Սահմանադրական դատարանի երկու դատավորների մասին «խիստ անձնական» բնույթի տեղեկություններ են հավաքագրել և այդ կոմպրոմատով ուզում են դատավորներին ստիպեն, որ հրաժարական տան: Արդյունքում, հրաժարական տված այդ դատավորների մասին հանրությունը կմտածի՝ «ահա, փաստորեն, սա է լեվիյ գնացող ՍԴ դատավորը»: Որքան էլ որ դա սուտ լինի, որևէ մեկը չի ուզում հանրության կողմից ընկալվել որպես արտաամուսնական կապեր ունեցող: Հրաժարական պլանավորող ՍԴ դատավորները, բնականաբար, այժմ հուշտ կլինեն այդ քայլին դիմելուց... Նույնիսկ իմանալով, որ իրավապահների կողմից կոմպրոմատ հավաքելու լուրերը կեղծ են: Հ. Գ. Ես վստահ եմ, որ անձնական կյանքի մասին կոմպրոմատներով որևէ բան ստիպելու իշխանությունները հեռացվել են 2018-ին: Իշխանությունները, որոնք առնվազն իմ ու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նկատմամբ դիմել էին այդ քայլին»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
