Թեհրանում ձերբակալել են Բրիտանիայի դեսպանին
Իրանի անվտանգության ուժերը երեկ Թեհրանում մի քանի ժամով ձերբակալել են այդ երկրում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Մաքերին։ Այդ մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։ Պատճառը եղել է այն, որ դեսպանն իր հեռախոսով նկարահանել է իշխանությունների դեմ բողոքի ցույց անող մարդկանց։ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Իրանին ներղություն խնդրել ՄԵծ Բրիտանիայի դեսպանի ձերբակալության համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի մայրաքաղաքում երեկ հակակառավարական ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են քրեական պատասխանատվության ենթարկել ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին։ Հիշեցնենք, որ Boeing 737-800 օդանավը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել Թեհրանում, որի հետևանքով զոհվել էր 176 մարդ։ Իրանն ընդունել է, որ ինքնաիթռը խոցել է սխալմամբ: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36