#Boeing737MAX-ի պահեստամասերի մատակարարն աշխատանքից հեռացրել է 2,8 հազար աշխատակցի
![]() ԱՄՆ Կանզաս նահանգում տեղակայված Spirit AeroSystems, Inc. ընկերությունը, որը հանդիսանում է Boeing 737 MAX-ի պահեստամասերի խոշորագույն մատակարարներից մեկը, ինքնաթիռի մոդելի արտադրությունը դադարեցնելու պատճառով, ժամանակավորապես աշխատանքից հեռացրել է մոտ 2,8 հազար աշխատակցի։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ընկերության կայքին: Ընկերությունը նշել է, որ իրենք մատակարարել են այս մոդելի ինքնաթիռի կառուցման մասերի մոտ 70%-ը: Spirit AeroSystems, Inc ընկերությունը կարծում է, որ երբ արտադրությունը վերսկսվի, դրա պահանջարկը շատ ավելի քիչ կլինի, քան նախկինում էր: Մասնավորապես, սա պայմանավորված է նրանով, որ սկզբում Boeing ընկերությունը ստիպված կլինի իրացնել Spirit-ի պահեստներում առկա ինքնաթիռի մասերը, որոնք նախատեսված են ավելի քան 100 ինքնաթիռների համար: Բացի այդ, Boeing-ը կուտակել է մի քանի հարյուր պատրաստի, բայց պատվիրատուներին չհանձնված ինքնաթիռներ։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
