Շվեյցարական դատարանի որոշմամբ Ռուսաստանն Ուկրաինային կվճարի 82 միլիոն դոլար
![]() Շվեյցարիայի Դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի ներկայացրած՝ Ուկրաինայի՝ ղրիմյան ակտիվները ազգայնացնելու դիմաց ուկրաինական ընկերությունների վնասները հատուցելու հետ կապված բողոք-հայցերը: Դաշնային դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 80 միլիոն շվեյցարական ֆրանկ (82,1 միլիոն դոլար)՝ որպես այդ ընկերություններին պատճառված վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է Swissinfo-ն: Առաջին հայցադիմումը վերաբերում է «Укрнафта» ընկերությանը, մյուսները ստացվել են 11 այլ ընկերությունից, որոնցից մի քանիսը նախկինում կապված են օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ, ով Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական-ֆինանսական «Приват» խմբի հիմնադիրն է: Սկզբում «Укрнафта»-ն իր կորուստները գնահատում էր 50․3 միլիոն դոլար, իսկ մնացած 11 ընկերությունները՝ 47.4 միլիոն դոլար (չհաշված տոկոսները): Հետագայում պահանջվող գումարները ենթարկվեցին փոփոխության: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
