Այս ինքնաթիռը նախագծվել է ծաղրածուների կողմից․ հրապարակվել է #Boeing-ի աշխատակիցների նամակագրությունը
![]() Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարից առաջ ամերիկյան Boeing ընկերության աշխատակիցները կասկածներ են հայտնել Boeing 737 MAX ինքնաթիռի որոշ համակարգերի հուսալիության վերաբերյալ: Այս մասին հայտնում է The New York Times-ի էլեկտրոնային տարբերակը: Պարբերականի լրագրողները ծանոթացել են այն փաստաթղթերի հետ, որոնք Boeing-ը 2019-ի դեկտեմբերին հանձնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեին, ինչպես նաև Դաշնային ավիացիոն վարչությանը: Փաստաթղթերի մի մասն իրենից ներկայացնում է ընկերության աշխատակիցների ներքին նամակագրությունը։ Ընկերության աշխատակիցները փորձել են Boeing ընկերության արտադրության ինքնաթիռների տարբեր թերությունները թաքցնել Դաշնային ավիացիոն վարչությունից։ 2017 թվականով թվագրված նամակագրության տեքստերի համաձայն՝ ընկերության մասնագետներից մեկը Boeing 737 MAX-ին այսպիսի գնահատական է տվել. «Այս ինքնաթիռը նախագծվել է ծաղրածուների կողմից, որոնք, իրենց հերթին, կապիկների կողմից են ղեկավարվում»: 2018-ի այլ աշխատակիցների նամակագրության մեջ նշված է, որ Boeing ընկերության աշխատակիցները թույլ չեն տա իրենց ընտանիքների անդամներին թռչել այս ինքնաթիռով։ Boeing ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այդ փաստաթղթերը ներկայացրել են Դաշնային ավիացիոն վարչության օրենսդիրներին: Ընկերությունը խոստովանել է, որ նամակագրության մի մասն «ամբողջովին անընդունելի է իրենց համար»: Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ների շահագործումը դադարեցվել էր 2 ավիաաղետներից հետո: Դրանցից մեկը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 10-ին, զոհվել էր 157 մարդ։ Ինքնաթիռը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթը, սակայն թռիչքի մեկնարկից հաշված րոպեներ անց ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Երկրորդ ավիավթարը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ինդոնեզիայում: Lion Air ընկերության նույն մոդելի օդանավի աղետից զոհվեց 189 մարդ: |

«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
8610:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
245Երեկ, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
50609.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
11009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
16608.09.2026, 17:30
