#NewYorkTimes-ը հրապարակել է Boeing-737-ի հրթիռակոծման տեսանյութը
![]() The New York Times-ը հրապարակել է տեսանյութ, որում ենթադրաբար ֆիքսված է այն պահը, երբ հրթիռը հարվածում է Թեհրանի օդանավակայանից դուրս եկած «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռին: Տեսանյութում երևում է երկնքում վառ բռնկումը, մի քանի վայրկյան անց հնչում է բարձր ձայն: New York Times-ը պնդում է, որ ինքնաթիռը չի պայթել հրթիռի հարվածից անմիջապես հետո, և մի քանի րոպե շարունակել է շարժվել և նույնիսկ հասցրել է U-շրջադարձ կատարել դեպի օդանավակայան: Հրապարակման համաձայն՝ օդանավակայան վերադառնալու ճանապարհին է օդանավը պայթել: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ, իր անձնական կարծիքով, տեխնիկական անսարքությունն աղետի պատճառ չի հանդիսացել: Միևնույն ժամանակ, Newsweek ամսագիրը և ամերիկյան առաջատար այլ ԶԼՄ-ներ, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում են, որ կործանված ինքնաթիռը կարող է սխալմամբ խոցված լինել իրանական ՀՕՊ համակարգերի կրակի պատճառով: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
