Ֆրանսիայում արհմիությունները 100 հազարավոր քաղաքացիների են մոբիլիզացրել՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ երթի համար
![]() Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները կրկին դուրս են եկել փողոցներ՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը։ Ցույցերը սկսվել են 2019 թվականի դեկտեմբերի 5-ից: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ամբողջ երկրում անցկացվող ցույցերին մասնակցել է 452 հազար մարդ, որոնցից 56 հազարը՝ միայն Փարիզում: Մինչդեռ Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր դաշնակցությունը (CGT), ներկայացրել է այլ թվեր: Ըստ արհմիության՝ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է առնվազն 1,7 միլիոն մարդ: Փարիզում ցուցարարների երթը սկսվել է Հանրապետության հրապարակից դեպի Սուրբ Օգոստինյան հրապարակ՝ քաղաքի 8-րդ շրջանում: Ֆրանսիայի մայրաքաղաքում կարգուկանոնի պահպանման համար ներգրավվել է մոտ 5,5 հազար ոստիկան: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Իրավապահների և ցուցարարների միջև դիմակայությունը տևել է մոտ մեկ ժամ: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24





