Հրայր Թովմասյանի սանիկը կկալանավորվի
![]() Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հունվարի 9-ին բավարարեց Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Նիստի ավարտից հետո Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են: «Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, այն պարզապես ոչնչացված է: Մեր պաշտպանյալին կալանավորելու կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել»,- նշեց պաշտպանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ առաջացրել է ծանր հետևանքներ): Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ն. Փանոսյանին կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, Վերաքննիչ քրեական դատարան էլ՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին որոշել էր ազատել սեպտեմբերի 28-ից կալանավորված Ն. Փանոսյանին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
