Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

#RenaultNissanMitsubishi կոնցեռնի նախկին ղեկավարի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

1687
Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 21:40
#RenaultNissanMitsubishi կոնցեռնի նախկին ղեկավարի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Տոկիոյի դատախազությունը հունվարի 7-ին ընդունել է Renault-Nissan-Mitsubishi կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնի կնոջը՝ Քերոլ Գոնին, կալանավորելու որոշում, գրում է Kyodo News-ը:
Ըստ լրատվական կայքի՝ դատարանը որոշումը կայացրել է հանցանք կատարելու կասկածանքով: Ճապոնական իշխանությունները կասկածում են, որ Գոնի կինը սուտ ցուցմունք է տվել, ինչպես նաև նա մեղադրվում է եկամուտները թաքցնելու համար: Քերոլ Գոնը Տոկիոյի շրջանի դատարանում 2019-ի ապրիլին որպես վկա է հանդես եկել:
Նրա ձերբակալության մասին որոշումը հաստատել է նաև ճապոնական NHK հեռուստաալիքը: Ներկա պահին ամուսինները գտնվում են Քերոլի հայրենիքում՝ Բեյրութում: