Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Թրամփի սպանությունը բավարար չէ Սուլեյմանիի վրեժը լուծելու համար». իրանցի հրամանատար

919
Երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ., 22:00
«Թրամփի սպանությունը բավարար չէ Սուլեյմանիի վրեժը լուծելու համար». իրանցի հրամանատար

Իրանի հրթիռային համալիրի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ անգամ Դոնալդ Թրամփի սպանությունը բավարար չէ իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու համար: Հիշեցնենք, որ Սուլեյմանիին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատարն էր: Ելույթ ունենալով Սուլեյմանիի հուղարկավորության թափորի առջև՝ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է. «Վրեժն ավելին է պահանջում, քան 4 հրթիռ՝ թիրախավորված ամերիկյան ռազմաբազայի վրա, անգամ եթե դրանք սպանեն Թրամփին: Դրանցից ոչ մեկն այնքան արժեք չի ունենա, որքան այս տառապյալի արյունը: Սա ԱՄՆ-ի լիակատար ոչնչացումն է տարածաշրջանում: Վիետնամի պատերազմից փախուստի դիմած Թրափը լավ դագաղներ է պատվիրել ամերիկացի զինվորների համար:

Ինչ վերաբերում է վրեժին, ապա հակադիր ճակատում չկա մի դեմք, որը համապատասխան կլիներ գեներալ Սուլեյմանիին և Մուհանդիսին»: