Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հապալասն օգնում է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

980
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 16:15
Հապալասն օգնում է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

Հապալասի հյութի երկարատև օգտագործումը կօգնի նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը և բարելավել արյունատար անոթների աշխատանքը: Այս մասին գրում է Medical Xpress հրատարակությունը՝ հղում անելով Հելսինկիի համալսարանի գիտնական Աննա Կիվիմյակիի կողմից անցկացված ուսումնասիրությանը:

Փորձի ընթացքում զարկերակային բարձր ճնշում ունեցող լաբորատոր առնետներին 8-10 շաբաթվա ընթացքում տրվել է հապալասի, լոռամրգի և մոշի հյութ: Այս հատապտուղներում պարունակվող նյութերը՝ պոլիֆենոլները, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Կիվիմյակին նաև պարզել է, որ հապալասի ջրով բացված հյութը զգալիորեն նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը, իսկ խտացված հյութը բարելավում է արյունատար անոթների աշխատանքը: Մյուս երկու հատապտուղների հյութերի ազդեցությունը պակաս դրական ազդեցություն է ունեցել: