Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակն Իդլիբում

1650
Հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ., 15:10
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակն Իդլիբում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության խորհրդում իր աղբյուրին:

Փակ խորհրդակցությունները կանցկացվեն մինչև այս շաբաթվա վերջ, սակայն ճշգրիտ օրը հայտնի չէ: Հանդիպման նախաձեռնողները Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են, որոնք դիմել են Վիետնամին որպես Անվտանգության խորհրդի նախագահ:

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել վերջ տալ Սիրիայում ռազմական գործողություններին: «Ռուսաստանը, Սիրիան և Իրանը Իդլիբում սպանում են քաղաքացիական հազարավոր անձանց: Բավական է»,- գրել էր նա՝ Twitter-ի իր էջում: