Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ինչո՞ւ չի կարելի սմարթֆոնը լիցքավորել ողջ գիշեր. #BusinessInsider

1023
Հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ., 17:05
Ինչո՞ւ չի կարելի սմարթֆոնը լիցքավորել ողջ գիշեր. #BusinessInsider

Սմարթֆոնը, որը միացվել է լիցքավորման ողջ գիշեր, ավելի արագ է սպառում իրեն, քան առավոտյան լիցքավորման դրված հեռախոսը, հայտնում է Business Insider պարբերականը:

Հրապարակման համաձայն, եթե սմարթֆոնը ողջ գիշեր թողնենք լիցքավորման, ապա դա կհանգեցնի մարտկոցի քիմիական կազմի ավելի արագ փոփոխության, ինչը բացասաբար է անդրադառնալու թե՛ ծառայության ժամկետի, թե՛ լիցքավորման արագության վրա:
Գերմանական BatterieIngenieure ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Շուլտեն պնդում է, որ մարտկոցի շարքից դուրս գալը տեղի է ունենում, չնայած նրա, որ բոլոր խոշոր արտադրողները սմարթֆոններում տեղադրում են գերբեռնվածության պաշտպանության սարքը: