Հոնկոնգում ամանորյա երթին մասնակցել է միլիոնից ավելի մարդ
![]() Հունվարի մեկին հարյուրհազարավոր հոնկոնգցիներ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու ամանորյա երթին, որը կոչել են «Կանգնել մեջք մեջքի»: Այն նպատակ ունի ճնշում գործադրելու Չինաստանին ենթարկվող իշխանություններին ու ստիպելու՝ ընդառաջ գնալ ցուցարարներին: Ըստ կազմակերպիչների՝ իշխանությունների հետ համաձայնեցված երթին մասնակցել է մեկ միլիոնից ավելի մարդ: Սակայն երթը վերածվել է ոստիկանների հետ բախումների, բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ: Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ նման օրենքը չեղարկվել է, սակայն ցույցերը չեն դադարել: Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24





