Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է 2020-ին ամենապահանջված լողազգեստի մոդելը

1004
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 02:05
Հայտնի է 2020-ին ամենապահանջված լողազգեստի մոդելը

2020-ին ամենապահանջված լողազգեստի մոդելը լինելու է փակ լողազգեստը, որի կողային հատվածները բաց են լինելու, գրում է New York Post-ը՝ հղում անելով նորաձևության ոլորտի մասնագետների կանխատեսումներին:

Նշվում է, որ 2019-ի վերջին՝ արձակուրդների ժամանակ, այսպիսի լողազգեստ են ընտրել հանրահայտ սուպերմոդելները՝ Բելլա Հադիդը, Էմիլի Ռատակովսկին, Սոֆյա Ռիչին, Քայլի Ջենները և ուրիշներ:
«Այս լողազգեստը եզակի է նրանով, որ այն ծածկում է մարմինը, և միևնույն ժամանակ հարմար է տարբեր տեսակի կառուցվածքով կանանց համար»,- նշել է Լոս Անջելեսի լողազգեստների դիզայներ Մելիսա Սիմոն Գարդները: