Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Համացանցը քննարկում է՝ ինչպես են ջրափոսում ասֆալտ լցնում ու հարթեցնում մեքենայով

969
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ., 21:15
Համացանցը քննարկում է՝ ինչպես են ջրափոսում ասֆալտ լցնում ու հարթեցնում մեքենայով

ՌԴ Լիպեցկի մարզի Լեբեդյան քաղաքում բանվորներն ասֆալտի խառնուրդը լցրել են ջրափոսի մեջ, ապա հարթեցրել թեթև մարդատար մեքենայով:

Ճանապարհային աշխատանքների ընթացքը նկարահանել են աշխատակիցները: Կադրերում երևում է, որ մեքենան ետուառաջ է գնում՝ հարթեցնելով ասֆալտը:

Բնակիչները պատմել են, որ ամբողջ ամառ այդտեղ մեծ փոս է եղել, պատասխանատուները չեն լցրել, իսկ հիմա, երբ ամբողջ ճանապարհը ծածկված է հալոցքով, հիշել են ասֆալտի վերանորոգման մասին: