Բանկերը հայտնել են ռեկորդային կրճատումների մասին. #Bloomberg
![]() 2019-ին աշխարհի ավելի քան 50 բանկ հայտարարել է 77,8 հազար աշխատատեղի կրճատման մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2016-19թթ. ընկած ժամանակահատվածի համար։ 2015-ին բանկային ոլորտում գրանցվել է ավելի քան 91.5 հազար աշխատեղի կրճատում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով բանկերի և արհմիությունների զեկույցներին: Այս տարի կրճատումների 82%-ը (63,6 հազար մարդ) բաժին է ընկնում եվրոպական բանկերին, ևս 10%-ը՝ Հյուսիսային Ամերիկային (7,7 հազար), Լատինական Ամերիկային բաժին է հասնում 3,5 հազար աշխատատեղերի կրճատում (4,5 %): Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի բանկերը զբաղեցնում են առաջին հնգյակը: Բացարձակ առաջատարը Deutsche Bank-ն է, որը հայտարարել է 18 հազար աշխատատեղի կրճատման մասին: UniCredit-ը (8 հազար), Santander-ը (5,4 հազար), Commerzbank-ը (4,3 հազար) և HSBC-ն (4 հազար): Կրճատումները տեղի են ունենում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման ու թվային տեխնոլոգիաների անցման պատճառով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
