Վաղը կլինի այս տարվա վերջին արևի խավարումը․ ի՞նչ կբերի այն կենդանակերպի բոլոր նշաններին
Դեկտեմբերի 26-ին Արևի խավարումը կլինի Այծեղջյուրի նշանում, որը կտա ձմեռվա ամիսներին խավարումների մեկնարկը: Բացվող միջանցքը կտևի մոտ 2 շաբաթ և հունվարի 10-ին կփակվի Լուսնի խավարմամբ, որը կանցնի Խեցգետնի նշանի տակ: Այժմ կներկայացնենք, թե ինչ է պետք ակնկալել արևի խավարումից և խավարման միջանցքից՝ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Եվ այսպես, Արևի խավարումը փոփոխություններ կբերի մեր կյանք և այն կլինի մեզ համար շատ ավելի դրական, քան Լուսնի խավարումը, որը տեղի կունենա հունվարին: Հունվարն ամենևին էլ դյուրին ամիս չէ, ինչպես և ամբողջ 2020 թվականը: Արեգակի խավարումը դեկտեմբերի 26-ին բերելու է փոփոխություններ, որոնք, հավանաբար, ազդեցություն կունենան ավելի քան մեկ տարի: Փոփոխությունները պարտադիր չէ, որ ակնթարթորեն լինեն, ինչ որ մեկի համար նրանք կարող են ավելի դանդաղ զարգանալ, մյուսների համար ավելի արագ: Խոյերի համար այս Արևի խավարումը կարող է որևէ նոր բան բերել թեʹ աշխատանքի, թեʹ կարիերայի ու սոցիալական կարգավիճակում: Սա կարող է լինել նոր աշխատանք, նոր պաշտոն, ձեր կարիերայի նկրտումները կավելանան: Կարող է փոփոխվել նաև սոցիալական կարգավիճակը, օրինակ, կարող եք պարզել, որ դուք կդառնաք ծնող, տատիկ կամ պապիկ, մորաքույր կամ հորեղբայր և այլն: Գուցե ձեզանից ինչ-որ մեկը գնա ուսումնական հաստատություն և դառնա ուսանող, սա նույնպես կարգավիճակի փոփոխություն է: Ամուսնություններ, նոր պաշտոններ, առհասարակ, այն ամենը, ինչը վերաբերում է սոցիալական կարգավիճակին։ Ցուլերի համար այս խավարումը կազդի թեʹ ուսման, թեʹ կրթության ու ճանապարհորդության, ինչպես նաև հեռու գտնվող մարդկանց հետ հարաբերությունների վրա: Այս շրջանում այն նոր բան ձեզ կտա: Դուք կարող եք որոշել կրթություն ստանալ, օրինակ՝ երկրորդ բարձրագույն կրթություն, կամ գուցե դա ինչ-որ դասընթացներ լինեն, եթե արդեն սովորում եք, ապա ձեր ուսումնական գործընթացում հնարավոր են փոփոխություններ: Ցուլը կարող է մեկնել ուղևորության և ուղևորվել այնտեղ, որտեղ նախկինում չի եղել: Ուղևորության ընթացքում կարող եք հանդիպել հետաքրքիր մարդկանց: Խավարումը կազդի հեռվում գտնվող մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա, դա կարող են լինել ձեր հարազատները, ընկերները, գործընկերները կամ սիրած էակները: Նոր մարդիկ կարող են լինել ձեր կյանքում, եթե նրանք մտերմանան ձեզ հետ, ապա դա կլինի երկար ժամանակով։ Երկվորյակներին խավարումը կբերի նորություններ՝ կապված մեծ գումարների, ներդրումների, վարկերի, բիզնես գործընկերների գումարի, կամ ընտանեկան բյուջեի հետ՝ կապված տարատեսակ վճարումների հետ: Հանկարծակի անսպասելի իրադարձություններ կարող են առաջանալ ձեր կյանքում: Նաև այս խավարումը ձեզ կբերի ներքին փոփոխություններ, որոնք շուտով կանդրադառնան արտաքինի վրա: Եվ բացի այդ, երկվորյակների համար խավարումը կարող է բերել նոր հարաբերություններ: Խեցգետնի համար այս խավարումը կանդրադառնա համագործակցության շրջանակների վրա: Եթե խոսքը գնում է գործնական հարաբերությունների մասին, ապա հարաբերությունների ձևաչափը կարող է փոխվել, բիզնես գործընկերը կարող են հայտնվել կամ լքել ձեր կյանքը: Կլինեն նոր համագործակցություններ: Խավարումը կազդի ձեր ամուսնու կամ կնոջ հետ հարաբերությունների վրա: Սա կարող է լինել նոր ընդհանուր հետաքրքրության, նոր նպատակներ, որոնց միասին ձգտել եք, հարաբերությունների ձևաչափը կարող է փոխվել, ընտանիքը կարող է մեծանալ: Այն Խեցգետինները, որոնց հարաբերությունները վաղուց արդեն փլուզման եզրին են, խավարման պատճառով, կարող են որոշում կայացնել արմատական փոփոխություններ անել: Այս նշանի տակ ծնված մարդիկ կարող են նաև ընտանիք ստեղծել: Առյուծներներին այս խավարումը կբերի փոփոխություններ թե՛ ներկա գործերում, թե՛ աշխատավայրում, այնպես էլ տանը: Ձեր խնդիրների և պարտականությունների ցանկը կարող է փոխվել, դրանք կարող են աճել կամ նվազել: Աշխատանքի ոլորտում աշխատանքային գրաֆիկը կարող է փոխվել, ղեկավարությունը կարող է փոխվել, նոր աշխատակիցներ կարող են միանալ ձեր թիմ: Գուցե ձեր գրասենյակը փոխի հասցեն, և դուք կտեղափոխվեք: Բացի այդ, խավարումը կարող է ազդել ձեր առողջության վրա, բայց այստեղ դա կախված է ձեր անձնական իրավիճակից: Կույսերի համար այս խավարումը նորություններ կբերի երեխաների հետ կապված հարցերում, այս փոփոխությունները կարող են վերաբերել նաև ձեր երեխաներին։ Խավարումը կանդրադառնա նաև ձեր ռոմանտիկ հարաբերությունների վրա, գոյություն ունեցող հարաբերությունները կարող են նոր զարգացում ստանալ: Կույս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են ռոմանտիկ ծանոթություններ ունենալ: Բացի այդ, խավարումը կազդի ձեր ստեղծագործական նախագծերի վրա, կարող եք ունենալ նոր հոբբի, որը կփոխի ձեր ազատ ժամանակը: Կշեռքների համար կլուծվեն անշարժ գույքի հետ կապված խնդիրները, այն կապված կլինի անշարժ գույքի գործարքների, փաստաթղթերի հետ: Ձեր տանը կարող են փոփոխություններ լինել, ինչպիսիք են վերանորոգումը, տեղափոխումը, բնակարանների ավելի լավ պայմանները, բնակության փոփոխությունը: Եվ փոփոխությունը կարող է կապված լինել ձեր ընտանիքի անդամների կամ ձեր ծնողների հետ: Ձեր ընտանիքը կարող է մեծանալ, ինչ-որ մեկը կտեղափոխվի, կարող է հայտնվել ընտանիքի նոր անդամ: Կարիճների համար այս խավարումը նորություններ կբերի՝ կապված սոցիալական ոլորտի հետ: Նորությունները և իրադարձությունները կարող են կապված լինել հարևանների, գործընկերների, հարազատների, ընկերների հետ: Կարող է տեղի ունենալ կարևոր ծանոթություններ, կարող եք որոշ կարևոր տեղեկություններ լսել ձեզ համար: Կլինեն, հավանաբար, գործարքներ, ձեռք կբերեք մեքենա կամ կվաճառեք: Հնարավոր է նաև ձեռք բերել համակարգիչ, հեռախոս և այլ տեխնիկա: Աղեղնավորների համար այս խավարումը ձեզ կբերի լուծումներ ֆինանսների և գույքի խնդիրների ոլորտում: Կարող են գործարքներ լինել ձեր գույքի հետ կապված, գուցե այն վաճառեք կամ հակառակը՝ ձեռք բերեք: Ինչ-որ նոր բան կարող է կապված լինել գումարի հետ, կարող է վարկ վերցնեք, որը կհաստատվի: Ձեր եկամուտը կարող է ավելանալ և կարող են հայտնվել նաև եկամտի նոր աղբյուրներ: Այծեղջյուրների համար այս խավարումը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ, քանի որ խավարումը տեղի է ունենում հենց ձեր նշանի տակ։ Եվ սա նշանակում է, որ դա կազդի ձեր արտաքինի, անհատականության, անձնական կյանքում փոփոխությունների վրա: Դուք կարող եք փոխել ձեր տեսքը, սանրվածքը: Կարող եք ինչ-որ թանկ բան ձեռք բերել, անձամբ ինքներդ ձեզ համար: Բացի արտաքին փոփոխություններից, կարող են տեղի ունենալ նաև ներքին փոփոխություններ, սա արժեքների վերագնահատման, որոշ հանգամանքների կամ որոշակի անձի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Ջրհոսների համար այս խավարումը կարող է ինչ-որ նոր գաղտնիքներ բերել: Գուցե դուք կունենաք գաղտնի հարաբերություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեք ցանկանա ներկայացնել ուրիշներին: Խավարման շնորհիվ կարող եք փոխել ձեր ապրելակերպը՝ դարձնելով այն ավելի առողջ: Նաև այս խավարումը կազդի մենակության, մեկուսացման, սահմանափակումների վրա՝ անհետացնելով դրանք, բայց ամեն ինչ կախված է հենց իրավիճակից, գուցե, օրինակ, սահմանափակումներից ազատվելուց, բայց ինչ-որ մեկի համար նրանք կարող են հակառակ ազդեցությունն ունենանալ, իսկ որոշ Ջրհոսներ կարող են ազատվել միայնությունից: Ձկների համար այս խավարումը կարող է բերել նոր հարաբերություններ, կարող եք միանալ ինչ-որ խմբերի, անդամակցել նոր թիմի: Ձեր կյանքում կարող են հայտնվել նոր նախագծեր, հնարավոր է մասնակցեք ինչ-որ մրցույթի: Դուք կարող եք ձեռք բերել ժողովրդականություն, մարդիկ հետաքրքրված կլինեն շփվել ձեզ հետ: Բացի այդ, այս խավարումը կարող է ձեզ բերել նոր երազանքներ: |
«Գիտության ոլորտում աշխատավարձի մինչև 300% աճ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
10929.10.2024, 11:00Տեղի կունենա «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. պատմամշակութային ժառանգության հետքերով» գիտաժողով
12929.10.2024, 02:06«Միջազգային տիեզերական համագումարը» 2026-ին կանցկացվի Թուրքիայում
17117.10.2024, 00:36Հայազգի Դարոն Աճեմօղլուն՝ Նոբելյան մրցանակակիր
17314.10.2024, 22:00SpaceX-ն առաջին անգամ «որսացել» է Starship հրթիռի առաջին աստիճանը (տեսանյութ)
213313.10.2024, 21:30Գիտնականները վերջնական պատասխան են տվել հարցին՝ որտեղից է ծագել COVID-19-ը
218611.10.2024, 03:12