Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 07 հունիսի, 2026 թ.

Սպանություն Դիլիջանում

804
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 23:15
Սպանություն Դիլիջանում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։ Նա մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։