Մազերի կերատինային ուղիղացումն այնքան էլ անվտանգ չէ. իմացեք ռիսկերը
![]() Մեր մազերն 80%-ով բաղկացած են կերատինից: Դա բնական սպիտակուց է, որը պատասխանատու է մազի կառուցվածքի համար: Հենց այս բաղադրիչն էլ որոշում է՝ մազը գանգուր կլինի, թե ուղիղ: Կերատինային ուղիղացման ժամանակ վարսահարդարը մազերին քսում է հատուկ նյութ, որը ներթափանցում է մազի մեջ՝ լցնելով դատարկ տարածություններն ու ճաքերը՝ վերականգնելով նախկին տեսքը: Սա թվում է բավականին հեշտ ու գրավիչ, միայն թե ամեն ինչ այդքան էլ հիանալի չէ, ինչպես մեզ ներկայացնում են գեղեցկության սրահներում, գրում է Lifter-ը: Նախ, կարևոր է տարանջատել բնական կերատինը, որից բաղկացած են մեր մազերը և այն կերատինը, որն առաջարկում են գեղեցկության սրահներում: Անգամ ամենաթանկ ու պրոֆեսիոնալ նյութերը կարող են պարունակել բնական կերատինի սինթետիկ անալոգներ, որը միայն տպավորություն է ստեղծում, թե վերականգնում է մազերը: Այնինչ իրականում նրանից ստացված արդյունքը նման է գեղեցիկ փաթեթավորման: Արդյունքում մազերը մի որոշ ժամանակ կունենան գեղեցիկ փայլ ու փափկություն, բայց երբ արդյունքն ավարտվի, մազերը կնմանվեն թռչնի բույնի: Մազերը կլինեն կոշտ, փշրվող՝ ինչպես ծղոտ, և դրանց վերականգնումը կլինի շատ ու շատ դժվար: Սակայն եթե վարսահարդարն օգտագործում է բացառապես բնական կերատինից նյութեր, դա դեռ չի երաշխավորում, որ դրանք անվտանգ են: Բնական կոսմետիկայի բաղադրության մեջ մտնում է ֆորմալդեհիդ, որը սպիտակուցը պահում է մազերի մեջ: Ֆորմալդեհիդը շատ թունավոր նյութ է, որը վնասում է շնչառական ուղիները: Այդ նյութից ալերգիա ունեցող հաճախորդները կարող են թոքերի այտուց ձեռք բերել: Երբեմն ֆորմալդեհիդի փոխարեն կիրառվում է գլուտարալդեհիդ՝ գլյուտարալ: Այն ունի նույնպիսի քիմիական կազմ, ուստի ռիսկերը նույնն են: Պրոֆեսիոնալ կոսմետիկայում կերատինից բացի առկա մյուս նյութերը քայքայում են մազի կառուցվածքը, և հաճախորդներն ստիպված են լինում երկար չարչարվել՝ մազերը վերականգնելու համար: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
