Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

632
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 17:30
«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):