«Հյուսիսային հոսք-2»-ի պատժամիջոցները մտան ուժի մեջ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն: Փաստաթղթում ներկայացված են «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարի դեմ սահմանված պատժամիջոցները: Գազատարների կառուցման սահմանափակումն ուժի մեջ է մտնում բյուջեի հաստատումից անմիջապես հետո, այս մասին հատուկ մեկնաբանությամբ ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, գրում է Ведомости-ն: Պատժամիջոցները կարող են սահմանվել գազատարների կառուցման մեջ ներգրավված ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների ղեկավարների նկատմամբ: «Կողմերը, որոնք գիտակցաբար վաճառել, վարձակալել կամ վարձակալության են տվել նավերը, որպեսզի տեղադրվի խողովակաշարը 100 ոտնաչափ խորության վրա, «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարի կառուցելու համար, պետք է ապահովեն, որ այդպիսի նավերն անմիջապես դադարեցնեն շինարարական գործողությունները»,- նշվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
