Ջոնսոնն արգելել է նախարարներին մասնակցել Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին. Guardian
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է մասնակցել Տնտեսական համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա Դավոսում հունվարի 21-24-ը՝ հաշվի առնելով ընտրողների շրջանում կուսակցության դիրքի ամրապնդման ցանկությունը: Այս մասին գրել է ТАСС գործակալությունը՝ հղում անելով The Guardian-ի աղբյուրներին: Ջոնսոնը նույնպես չի մասնակցի ֆորումին: Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է «կենտրոնանալ բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա»: Դավոսի ֆորումը՝ համաշխարհային քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչների տարեկան հանդիպումն է, որն անցկացվում է՝ սկսած 1980-ականներից։ Քաղաքական գործիչներից և գործարարներից բացի, քննարկումներին մասնակցում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և ԶԼՄ-ների ղեկավարներ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
