ԱՄՆ Սենատը հաստատել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ պատժամիջոցները
![]() ԱՄՆ Սենատը ընդունել է Պենտագոնի 2020թ․ բյուջեի նախագիծը, որը պատժամիջոցներ է սահմանում «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, հայտնում է Սենատի կայքը։ ԱՄՆ պաշտպանական բյուջեի չափը կազմում է 738 միլիարդ դոլար։ Նախագծին կողմ է քվեարկել 61 սենատոր, դեմ՝ 6-ը: Նախագիծը նախատեսում է սահմանափակումներ կիրառել նաև արտասահմանյան այն ընկերությունների դեմ, որոնք նավեր են տրամադրում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար։ Պենտագոնի 2020թ․ բյուջեի նախագծում ներառվել են նաև Ռուսաստանի «ագրեսիան կասեցնելու դեմ» մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, Ուկրաինային օգնության տրամադրումը՝ զենքի մատակարարումը, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների տրամադրման արգելքը։ Այս քայլը պայամանվորված է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հետ։ Պենտագոնի 2020թ․ բյուջեի նախագիծը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
