Հնդկաստանում ուսանողական ցույցերն ընդգրկել են 36 բուհ
![]() Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ քաղաքացիության նոր օրենքի, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով հնդկական The Times of India պարբերականին։ Հրատարակության տվյալներով՝ ցույցի են դուրս եկել հետևյալ բուհերի ուսանողները՝ Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտը Մումբայում, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը Չեննայում, Լակհնաուի, Բենարեսի, Կոչինի, Կալկաթայի համալսարանները: Դրանցից շատերում դասավանդումը դադարեցված է: Ուսանողները պահանջում են վերացնել քաղաքացիության մասին օրենքը, ինչը նրանց տեսակետից անարդար է, ինչպես նաև համերաշխություն են հայտնում Նյու Դելիի Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանի և Ալիգարխի մուսուլմանական համալսարանի ուսանողներին: Վերջիններս դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 5-ը փակվել են համալսարանի շենքում այն բանից հետո, երբ բուհերի ուսանողներն սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք հետագայում վերածվեցին անկարգությունների: Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ավելի քան 50 մարդ վիրավորվել է՝ ուսանողների և ոստիկանության միջև բախումների արդյունքում, որոնք շարունակվել են Նյու Դելիի մի քանի թաղամասերում: Խոշոր բախումներ և զանգվածային անկարգություններ են սկսվել Նյու Դելիի Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանի տարածքում: Բախումները տեղի են ունեցել Ալիգարխ քաղաքում, որտեղ, ըստ կայքի, վիրավորվել է 10 ոստիկան և մոտ 30 ուսանող: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00





